«Հոնդան» դուրս է եկել ճանապարհից և հայտնվել Սևանա լճում, կան տուժածներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ժամը 08:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սեւան-Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մասամբ հայտնվել լճում, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեւան-Ծովագյուղ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Honda Odyssey» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 27-ամյա Հակոբ Ա.)  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 45 մ սահել դեպի Սեւանա լիճը՝ մասամբ հայտնվելով ջրում:

Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գ

նահատել են բավարար:

Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ԱՎԵԼԻՆ