Ավինյանը չինական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում նոր պղնձաձուլարան կառուցելու հնարավորությունը

Նոյեմբերի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է չինական «CITIC Construction» ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման հնարավորությունը եւ դրա հետ կապված տարբեր տեխնիկական, լոգիստիկ, ֆինանսական եւ սպառման շուկաների հարցեր։ Տիգրան Ավինյանն ընդգծել է ինչպես բնապահպանական ամենաբարձր չափանիշների պահպանման, այնպես էլ պարզապես հանքանյութի արտահանումից դեպի մետաղագործություն անցում կատարելու կարեւորությունը։

Յան Ցզյանցյանը հետաքրքրվել է նաեւ Հայաստանում ներդրումներ կատարելու այլ հնարավորություններով, ինչի մասին չինական կողմին կտրամադրվի համապարփակ տեղեկատվություն։

Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները պղնձաձուլարանի վերաբերյալ եւ անցնել առավել առարկայական քննարկումների փուլ։

ԱՎԵԼԻՆ