Բակո Սահակյանը մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:       

Նախագահը շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ, պետական պարգեւներ հանձնել մի խումբ ծառայողների:

«Ուզում եմ մեկ անգամ եւս արժեւորել այն բարդ ու կարեւոր ծառայությունը, այն ամենօրյա

ու անձնվեր աշխատանքը, որ իրականացնում եք դուք՝ պաշտպանելով մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, մարդու, հասարակության եւ պետության շահերը, հետեւողական պայքար մղելով հանցագործությունների եւ իրավախախտումների դեմ: Դա իսկապես չափազանց կարեւոր է մեր պետության եւ քաղաքացիների բնականոն գործունեության ապահովման համար»,- ընդգծել է իր ելույթում Նախագահ Սահակյանը՝ հավելելով, որ պետք է համառ աշխատանք տանել մասնագիտական ունակությունների շարունակական կատարելագործման եւ գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

ԱՎԵԼԻՆ