Առանց Ղարաբաղի հարցի կարգավորման Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն պատասխանել է Կարո Փայլանի հարցադրմանը, թե Հայաստանի վարչապետի կողմից հնչեցրած հայտարարությանր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորել, ինչ է պատասխանել Թուրքիան։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Մեւլութ Չավուշօղլուն պնդել է, թե իբր հաշտության սեղանից Հայաստանն է հեռացել, հիշեցնելով, որ 2015 ին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվորող արձանագրությունների սառեցումը եւ 2018 ին դրանք խորհրդարանից հետ կանչումը։

Այնուհետ Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան սահմանը փակել է 1993 ին Հայաստանի կողմից Ղարաբաղում հարձակողական գործողությունների պատճառով, ուստի Թուրքիան սահմանը կբացի միայն Ղարաբաղի հարցի կարգավորման դեպքում։

ԱՎԵԼԻՆ