Դոլարը շարունակում է արժեւորվել. եվրոն նույնպես թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 29-ին, կազմել է 477.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.63 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 525.91 դրամ (աճել է 0.27 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 615.99 դրամ (նվազել է 1.38 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.46 դրամ (աճել է 0.01 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 260.35 դրամ, ոսկի՝ 22,349.53 դրամ, պլատին՝ 13,674.14 դրամ:

 

ԱՎԵԼԻՆ