Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

Առաջիկա շաբաթ օրը Հայաստանի առանձին մարզերում, իսկ կիրակի օրը մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արեւմտյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը փոքր-ինչ կբարձրանա:

Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հանգստյան օրերին սպասվում են անձրեւներ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +10+12:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+8,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +9+11,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+8,

Լոռիում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +12+16,

Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +13+17,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+8,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+12,

Արարատում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+12,

Արմավիրում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+12,

Վայոց ձորի լեռներում: գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+12,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +16+20,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +14+17,

Արցախում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +12+17 (հովիտներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+19):

ԱՎԵԼԻՆ