ՀՀ-ի, Գյումրիի քաղաքապետարանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ ստորագրվել է 2,65 մլն եվրոյի դրամաշնորհային համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության, Գյումրու քաղաքապետարանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագիր:

Կնքված համաձայնագրով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում 2.65 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհ, որն ուղղվելու է Գյումրի քաղաքում ընտրված ճանապարհների վերակառուցմանը, մայթերի եւ ջրահեռացման ցանցերի բարելավմանը, ճանապարհային անվտանգության աշխատանքների իրականացմանը, լուսադիոդային (LED) լուսատուների եւ փողոցային լուսավորության այլ սարքավորումների տեղադրմանը:

Նշենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված աշխատանքների հիմնական ֆինանսավորողներից է: Այս նպատակով Բանկի կողմից ընդհանուր առմամբ հատկացվել են 14.6 մլն եվրո վարկային եւ 7.3 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ:

ԱՎԵԼԻՆ