Արթուր Դավթյանը՝ Հիսուսի բարդույթով աշխատելու մասին

Մշտապես եմ ղեկավարվել այդ կանոններով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Հիսուսի բարդույթով աշխատելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Չեմ ուզի բարձրագոչ հնչի, բայց մշտապես ունեցել եմ հավատ, որ մշտապես եմ ղեկավարվել այդ կանոններով»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ-ում պետական պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր. «Եկեք արձանագրենք, որ ՀՀ-ում պետական պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխանի, բդեշխի բարդույթ եւ մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի իշխանի եւ բդեշխի բարդույթը փոխակերպվի, կներեք այդպիսի ձեւակերպման համար, Հիսուսի բարդույթով»:

ԱՎԵԼԻՆ