Ալբանիայի վարչապետի ապագա հարսը զոհվել է երկրաշարժից

Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի ապագա հարսը զոհվել է երկրաշարժից, տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով Ալբանիայի կառավարության ղեկավարի գրասենյակին։

Ալբանիայի վարչապետի որդու՝ Գրեգոր Ռամայի հարսնացուն՝ Քրիստի Ռիչին, զոհվել է ավերիչ երկրաշարժից ծնողների եւ եղբոր հետ։

Ավելի ուշ Գրեգոր Ռաման հրապարակել է սթորիզ Instagram-ում, որտեղ տեղեկացրել է, որ հարսնացուի եղբորն ու ծնողներին գտել են փլատակների տակ։

Նոյեմբերի 26-ի գիշերը Ալբանիայում տեղի ունեցավ 6,4 ուժգնությամբ երկրաշարժ, էպիկենտրոնը մայրաքաղաք Տիրանայից ոչ հեռու Դուրես նավահանգստային քաղաքում էր։ Նոր երկրաշարժը երկիրը ցնցեց նոյեմբերի 27-ին՝ խուճապ առաջացնելով տեղի բնակիչների շրջանում։ Երրորդ անգամ ստորգետնյա ցնցումները զգացվեցին նոյեմբերի 28-ին։

ԱՎԵԼԻՆ