ՀՔԾ – ում 1 տարվա ընթացքում քննված գործերով վերականգնվել է պետության հասցված 7 անգամ ավելի շատ վնաս, քան նախորդ 11 տարիների ընթացքում.վարչապետ

Հատուկ քննչական ծառայության 1 տարվա գործունեության ընթացքում կառույցում քննված գործերով վերականգնվել է պետության հասցված 7 անգամ ավելի շատ վնաս, քան ՀՔԾ գոյության նախորդ 11 տարիների ընթացքում: Այս մասին, այսօր` նոյեմբերի 29-ին, ՀՔԾ ծառայողի մասնագիտական օրվա առթիվ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանրության շրջանում շատ են քննադատությունները, թե ինչ եղան այդ գործերը: Այդ քննադատություններին երբեմն ես էլ եմ շարունակություն տալիս, բայց այս փաստը վկայում է, որ հսկայածավալ աշխատանք է կատարվում: Երբ այս կարգի մտահոգությունները հնչում են, ոչ թե խնդիրն այն է, որ մարդիկ մտածում են, թե ինչու այսքան ժամանակում այսքան վնաս վերականգնվեց, ինչու մեծ մասը չվերականգնվեց, մտահոգությունը դա չի, այլ այն, որ մարդիկ իրենց ծանոթ տրամաբանությամբ մտածում են, որ հեղափոխությունից 6 ամսի, մեկ տարի հետո բլորը կմոռանան, էթե ինչի համար ենք հավաքվել եւ տեղի կունենա դարձ ի շրջանս յուր: Բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ ոչ ոք ոչ մի բան չի պատրաստվում մոռանալ, կորցնել օրակարգը»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

ԱՎԵԼԻՆ