Ես ինքս էլ բավարարված չեմ կոռուպցիոն գործերի քննության արդյունքներով.Փաշինյան

Ես ինքս էլ հաճախ ասել եմ, որ չեմ կարող ասել, թե շատ բավարարված եմ կոռուպցիոն գործերի, պետական պաշտոնյաների հետ կապված գործերի քննության արդյունքներով: Այս մասին, այսօր` նոյեմբերի 29-ին, ՀՔԾ ծառայողի մասնագիտական օրվա առթիվ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, սա շատ հեշտ է արձանագրել քաղաքական մակարդակում, բայց երբ խորանում են դետալների մեջ եւ արձանագրում փաստեր, տեսնում են, որ հսկայածավալ աշխատանք է կատարված. «Մենք ունենք մեծ խնդիր քննիչների ծանրաբեռնվածության առումով: Քննիչների միջին ծանրաբեռնվածությունը երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ մարդիկ աշխատում են անմարդկային պայմաններում»,-ասաց վարչապետը: Նա շնորհակալություն հայտեց դրա համար քննիչներին, դատախազության աշխատակիցներին ապա հավելեց. «Սա մեր պետական գողգոթայի ճանապարհն է, մենք այս տառապանքների միջով պետք է անցնենք, որ մեր երկիրը դուրս բերենք նոր բարձունքների: Իհարկե, մենք պետք էմտածենք մեր քննիչների սոցիալական երաշխիքների մասին: Անընդհատ ՀՔԾ պետը այս հարցը բարձրացնում է կառավարության առջեւ եւ միտ չէ, որ ձեզ համար ցանկալի արձագանքի է արժանանում, բայց այդ օրակարգը շատ կարեւոր է»,-ասաց նա:

ԱՎԵԼԻՆ