Կրակային պատրաստության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ՝ ՀՀ Զինված ուժեւոմ

Նոյեմբերի 20-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ՝ գործնական հրաձգությամբ:

ՊՆ-ից  հայտնում են, որ զինծառայողները հաստիքային զենքերից կատարել են ստուգողական հրաձգության վարժություններ՝ կրակային դիրքերի փոփոխումով:

նոյեմբերի 20-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են  ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ:

ՊՆ-ից հայտնում են, որ պարապմունքների ընթացքում զինծառայողները ծանոթացել են հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքերի կիրառման դեպքում անձնակազմի ազդարարման, ինչպես նաեւ անհատական եւ խմբային պաշտպանական միջոցների կիրառման կարգերին:

ԱՎԵԼԻՆ