Դմիտրի Իվանովը պատասխանել է Լոլիտայի կողմից իր հասցեին հնչած վիրավորանքներին

Դմիտրի Իվանովը մեկնաբանել է դեռ իր կնոջ՝ 55-ամյա Լոլիտա Միլյավսկայայի խոսքերը։ 44-ամյա մարզիչը «Ռոսիա 1» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ուղիղ եթեր» («Прямой эфир») հաղորդման ընթացքում շփվել է Անդրեյ Մալախովի հետ։

Նախորդ հանգստյան օրերին Լոլիտա Միլյավսկայան մասնակցել է «НТВ»-ով հեռարձակվող «Գաղտնիք, որը միլիոն արժե» («Секрет на миллион») շոուին։ Հաղորդման տաղավարում երգչուհին հայտարարել է, որ բաժանվելիս ամուսնուն, որը դավաճանել է իրեն, խոշոր գումար է տվել։ «Նա չի հեռացել, ես նրան դուրս եմ արել։ Որպեսզի տղան չկորչի… մայրական բնազդ է։ Ես եւս մի բան կասեմ. ես նախօրոք դրել էի այդ ծրարը։ Դրանում յոթ հազար եվրո կար. ես այդքան եմ գնահատել յոթ տարվա ամուսնական կյանքի գրավչությունը, իսկ երկուսը հանում եմ անորակ սպասարկման համար»,- ասել է երգչուհի Լոլիտա Միլյավսկայան։

Նախկին սիրելիի խոսքերը վիրավորել են մարզիչ Դմիտրի Իվանովին։ «Գիտե՞ս, Անդրեյ, վիրավորական է։ Վիրավորական է այն, ինչ ես տեսա հեռուստացույցի էկրանից՝ այն, ինչ իմ մասին ասում էր Լոլան, ինչպես էր ինձ վրա ցեխ շպրտում։ Համատեղ կյանքի այդ տարիների համար։ Նրա ասածներից շատ բաներ չեն համապատասխանում իրականությանը։ Անկեղծ ասած՝ ես խղճում եմ նրան։ Իհարկե, ինձ ոչ մի գումար եւ ոչ մի ծրար չի փոխանցվել։ Նա ինձ ինչ-որ բան է նվիրել, ես՝ նրան։ Խոսք է գնում ինչ-որ բնակարանների, մեքենաների մասին. զառանցանք է»,- ասել է Դմիտրին։

Իվանովը հայտարարել է, որ նյութապես ապահովված կինն իրեն մեքենա չի գնել։ Ամենն, ինչ նա ունի, ձեռք է բերել գումարով, որն անձամբ է աշխատել։ «Ամբողջ կյանքի ընթացքում ես եմ վճարել կոմունալ ծառայությունները։ Քանի որ մակերեսները, որոնցում մենք ապրում էինք, փոքր չէին, գումարը բավական պատկառելի էր»,- նշել է դեռւես Լոլիտայի ամուսինը։

Իվանովը զառանցանք է անվանել նաեւ խոսքերն այն մասին, որ սիրուհուն պահել է կնոջ հաշվին։ «Մենք ընտանեկան բյուջե ունեցել ենք, բայց… Ինչպե՞ս եք պատկերացնում։ Լոլան ինձ գումա՞ր է տալիս, եւ ես դրանք փոխանցում եմ ինչ-որ մեկին։ Իրականում դա ծիծաղելի է»,- «Ուղիղ եթեր» հաղորդման ընթացքում ասել է Դմիտրի Իվանովը։

Ապա Լոլիտա Միլյավսկայայի ամուսինը մեկնաբանել է նոր սիրելիի՝ Օլգա Կուլիեւայի հետ նամակագրության հայտնվելը համացանցում։ «Հաշիվը կոտրելը քրեական գործ է։ Առանց իմ թույլտվության եւ երրորդ անձանց ներգրավմամբ։ Դու գիտես՝ նամակագրությունը ֆիզիկական դավաճանություն չէ… Տաս տարվա ընթացքում յուրաքանչյուրն այնքան կոմպրոմատ կհավաքեր, որ կարելի է մասնակցել այդ թոք-շոուներին եւ ինչ-որ պատմություններ ներկայացնել։ Հավատա ինձ, Անդրեյ, Լոլայի կյանքում ավելի շատ են հետաքրքրաշարժ պատմություններ եղել, քան իմ կյանքում։ այդ պատճառով ես պատմելու բան ունեմ»,- Լոլիտա Միլյավսկայային սպառնացել է Դմիտրի Իվանովը։

Աղբյուրը՝ Dni.ru

ԱՎԵԼԻՆ