Վարչապետի աշխատակազմին պատկանող երեք ավտոմեքենա փոխանցվեց Պետական պահպանության ծառայությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմից հետ վերցնել եւ ՀՀ պետական պահպանության ծառայության հաշվեկշռին ամրացնել շարժական գույք՝ երեք ավտոմեքենա:

Որոշման նպատակը ՀՀ պետական պահպանության ծառայության բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելն է:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:

ԱՎԵԼԻՆ