Եղանակը Հայաստանում

Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Արցախում նոյեմբերի 21-ի երկրորդ կեսին սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Մյուս մարզերում կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւելյան, վայրկյանում 3-8 մետր արագությամբ։ Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը գերազանցապես ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով, Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Արցախում՝ 8-10 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրին «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +9+11։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +5+9,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +5+9,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +7+9,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +5+9,

Լոռիում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ 0+4,

Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +3+6,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +5+9,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +9+11,

Արարատում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +9+11,

Արմավիրում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +9+11,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +5+9,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +9+11,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +4+7,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ – 0-5, ցերեկը՝ 0+3,

Արցախում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ 0+3 (հովիտներում գիշերը՝ +3+7,  ցերեկը՝ +4+7)։

ԱՎԵԼԻՆ