Նոյեմբերի 24-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթին ընդառաջ

Նոյեմբերի 24-ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը։ Իսկ մինչ այդ միջազգային երգի մրցույթի մասնակիցներն առաջին փորձն են ունեցել։

Հայաստանն այս տարի մրցույթին ներկայացնում է Կարինա Իգնատյանը իր «Colors of your dream» երգով։ Մրցույթի կայքում լուսանկարներ ու տեսագրություն են հրապարակվել մեր մասնակցի փորձից։

Ի դեպ, Կարինա Իգնատյանը ելույթ կունենա 15-րդ համարի ներքո։ Մրցույթին կմասնակցի 19 երկիր։

 

Լուսանկարները՝ Thomas Hanses

ԱՎԵԼԻՆ