ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ-ների միջեւ մարդու իրավուքների հարցերին նվիրված միջագերատեսչական խորհրդակցություններ են կայացել

Նոյեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան մարդու իրավուքների հարցերին նվիրված հայ-ռուսական միջագերատեսչական խորհրդակցություններ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ հումանիտար համագործակցության եւ մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրեն Ռինատ Ալլաուտդինովը (Ринат Аляутдинов): Քննարկվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Մարդու իրավունքների խորհրդում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, միջազգային այլ կազմակերպություններում եւ հարթակներում մարդու իրավունքների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվեց նման խորհրդակցությունների պարբերական անցկացման անհրաժեշտությունը:

Խորհրդակցություններին մասնակցում էին նաեւ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների մասնագիտացված ստորաբաժանումների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչները:

Խորհրդակցությունների ավարտին պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Կողմերը ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրեցին ձեռք բերված պայմանավորվածություններն ու հետագա համատեղ ծրագրերը:

ԱՎԵԼԻՆ