Հայաստանի խորհրդարանում, պատգամավորների ¼ ձայների հաշվառմամբ, կստեղծվի  հատուկ խորհրդարանական հանձնաժողով

Հայաստանի տարածքում ցամաքային ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների, ինչպես նաեւ այդ գործունեության վերահսկողությունն իրականացնող մարմինների եւ կառույցների գործունեության հետազոտման համար Հայաստանի խորհրդարանում, պատգամավորների ¼ ձայների հաշվառմամբ, կստեղծվի  հատուկ խորհրդարանական հանձնաժողով։

Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում նոյեմբերի 19-ին ասաց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ այդ հանձնաժողովի անդամների թվի հարցը կքննարկվի դեկտեմբերի 3-ին, խորհրդարանական հերթական քառօրյայի ընթացքում։

ԱՎԵԼԻՆ