Խորհրդարանի դիմաց ակցիայի ժամանակ ձերբակալվել է 37 անձ, տուժել 4 մարդ եւ 2 իրավապահ. Վրաստանի ՆԳՆ

Նոյեմբերի 18-ին խորհրդարանի դիմաց ակցիայի ժամանակ ձերբակալվել է 37 անձ, տուժել 4 մարդ եւ 2 իրավապահ՝ հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ը, հաղորդում է վրացական «Առաջին ալիք»-ը:

«Նրանք մեղադրվում են 173-րդ (իրավապահ մարմինների աշխատակցի օրինակ պահանջներին չենթարկում) եւ 166-րդ (խուլիգանություն) հոդվածներով: Այսօր Ռուսթավելի պողոտայում տուժել է ակցիայի 4 մասնակից եւ 2 իրավապահ: Տուժածները բուժհաստատություններում համապատասխան զննություն են անցել»,- նշվում է հայտարարության մեջ:

ԱՎԵԼԻՆ