Պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և անկախությունը Ադրբեջանից.Զատուլին

ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Պոզներ» հաղորդաշարի եթերում ռուսական Առաջին ալիքով անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի իր տեսլականին:

Կոնստանտին Զատուլինը նշել է, որ նրա վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության խնդրի վերաբերյալ վաղուց է ձևավորվել, և նա խորը համոզված է այն բանում, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող էր լուծված լինել, ի տարբերություն այլ հակամարտությունների: Փոխանցում է «Rusarminfo» լրատվական գործակալությունը:

«Այդ լուծման հիմքում՝ փոխզիջումն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը) ոչ մեկի կողմից ճանաչված չէ, բայց այն գոյություն ունի և ապրում է: Եւ ցանկանում եմ ձեզ ասել, որ ոչ մի դեպքում և երբեք այն չի համաձայնվի այլ կարգավիճակի, անգամ Ադրբեջանի կազմ ֆորմալ վերադարձի: Անգամ Սովետական Միության փլուզման պահին, Ադրբեջանի ճանաչումը նախկին Ադրբեջանական ԽՍՀՄ-ի սահմաններում խնդրահարույց էր, որովհետև այդ ժամանակ 1991 թ. արդեն երեք տարի է ինչ գնում էր հակամարտությունը, և Ադրբեջանն ամբողջովին չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը: Այդ պատճառով պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և անկախությունը Ադրբեջանից», – ասաց նա:

Ըստ նրա, զիջում Արցախի կողմից պետք է լինի Արցախի շուրջ հինգ շրջանները, ազատագրված պաշտպանության ուժերի կողմից պատերազմի ընթացքում: Նա նշել է, որ խոսքը գնում է յոթից հինգ շրջանների մասին, քանի որ երկու շրջանները կապում են Արցախը Հայաստանի հետ:

Զատուլինը հավելել է, որ իրականանալ այդ փոխզիջմանը երկու երկրներում թույլ չեն տալիս «ազգայնականները». Ադրբեջանում գտնում են, որ պետք է ստանան ամբողջ Ղարաբաղը, իսկ Հայաստանում, որ արյամբ ազատագրված հողերը չեն կարող հանձնվել:

 

ԱՎԵԼԻՆ