Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին։

ԱԳՆ-ից  հայտնում են, որ հաջողություն մաղթելով իր առաքելության մեջ՝ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ Դեյվիդ Մորանն իր մասնագիտական հմտությունները կծառայեցնի հայ-բրիտանական երկկողմ օրակարգի առավել ակտիվացմանն ու աշխուժացմանը։

ԱՎԵԼԻՆ