Կոռուպցիայի կանխման հանձնաժողովի թեկնածուների համար գաղտնի քվեարկությունը ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա վաղը

Կոռուպցիայի կանխման հանձնաժողովի թեկնածուների համար գաղտնի քվեարկությունը ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա նոյեմբերի 19-ին, ժամը 12.00-ին։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդամները լինելու են հինգը՝ մեկը պետք է լինի կառավարության կողմից ներկայացված, երկրորդը՝ կառավարող «Իմ քայլը» դաշինքից, երրորդը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունից, «չորրորդը՝ «Լուսավոր Հայաաստան» խմբակցությունից, հինգերորդը՝ Բարձրագույն դատական խորհրդից։

Կառավարությունից ներկայացվել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը, կառավարող «Իմ քայլը» դաշինքից՝ Էդգար Շաթիրյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ «Նարեկ Համբարձումյանը, «Լուսավոր Հայաստանից»՝ Հայկուհի Հարությունյանը, Բարձրագույն դատական խորհրդից՝ Արամայիս Փաշինյանը։

ԱՎԵԼԻՆ