Ինչպես է Մոսկվայում առանց վարորդի ավտոբուսը հարվածում տարեց կնոջն ու երեխային

Մոսկվայի արևմուտքում ուղևորատար ավտոբուսը հարվածել է մի կնոջ: Դեպքը տեղի է ունեցել ակադեմիկոս Պավլովի փողոցում: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությանը:

Նախնական տվյալներով՝ երբ ուղևորներն իջել են, վարորդն անցել է՝ զննելու ավտոբուսի սրահը՝ առանց մեքենան ձեռքի արգելակի վրա դնելու:

Այդ պահին երեխայի հետ տարեց մի կին փորձել է անցնել ավտոբուսի առջևով, մեքենան անսպասելի սկսել է շարժվել և կինը հայտնվել է անիվների տակ: Տուժածը ծանր վիճակում հոսպիտալացվել է ողնաշարի վնասվածքով: Կինը մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Երեխան չի տուժել:

Վարորդը կալանավորված է, դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզվում են:

https://tvzvezda.ru/news/vstrane_i_mire/

 

 

ԱՎԵԼԻՆ