Քսենիան եւ Կոնստանտինը «հյուրային ամուսնություն» են վարում

Քսենիա Սոբչակն ու Կոնստանտին Բոգոմոլովը հարաբերությունները պաշտոնապես գրանցել են մի քանի ամիս առաջ։ Սակայն մինչ այժմ նրանք միասին չեն ապրում։

Հանրությունը վստահ է. Քսենիան եւ Կոնստանտինը «հյուրային ամուսնություն» են վարում եւ չեն ծրագրում միասին ապրել։

Похожее изображение

Starhit-ի հաղորդմամբ՝ տեղեկություններ կան, որ Կոնստանտինը Քսենիայի տանը չի կարողացել ընտելանալ Սոբչակի մոր՝ Լյուդմիլա Նարուսովայի հետ լարված հարաբերությունների պատճառով։ Ռեժիսորին չի հաջողվել ապագա զոքանչի հետ նորմալ շփվել նախքան ամուսնությունը, նրանք կարողացել են հանդիպել միայն մի քանի անգամ, այն էլ կարճ ժամանակով։ Բացի այդ՝ Նարուսովան հիացած չէր սիրահարների էպատաժային հարսանիքով, որն, ի դեպ, շոկի է ենթարկել ոչ միայն Քսենիայի մորը, այլեւ ամբողջ հանրությանը։

Հիշեցնենք՝ հարսանեկան արարողությունտ տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ 13-ին։ Սոբչակն ու Բոգոմոլովը նախ գրանցել են ամուսնությունը ՔԿԱԳ-ում, որից հետո մեկնել են եկեղեցի՝ պսակադրվելու համար։ Երեկոյան սիրահարները ավելի քան երեք հարյուր հյուրի հավաքել են Մոսկվայի թանգարանում, ուր շքեղ երեկույթ են կազմակերպել։

ԱՎԵԼԻՆ