Բարձրագույն կրթություն եւ եռամյա ստաժ 25 տարեկանում. օրինագիծը քննարկվում է ԱԺ-ում

Քննարկման ներկայացված օրինագծով առաջարկվում է իջեցնել այն անձանց տարիքային ցենզը, որոնք ունեն բարձրագույն կրթություն եւ նախատեսում են դառնալ բարձր պետական պաշտոններ զբաղեցնող քաղաքացիների խորհրդականներ։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, «Պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 18-ին ասաց օրինագծի հեղինակ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ այսօրվա դրությամբ այդ ցենզը սահմանված է 30 տարեկան, իսկ նա առաջարկում է իջեցնել այն մինչեւ 25։ Ընդ որում՝ Հակոբյանը նշեց, որ նման պաշտոնի այժմ կարող են հավակնել միայն այն անձինք, ովքեր ունեն հնգամյա մասնագիտական ստաժ համապատասխան ոլորտում։ Առաջարկվում է ազատականացնել աշխատանքային ստաժի պահանջը մինչեւ 3 տարի։

ԱՎԵԼԻՆ