Հայաստանի խորհրդարանի նիստում քննարկվում է Կոռուպցիայի կանխման հանձնաժողովի անդամների նշանակումը

Նոեմբերի 18-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կոռուպցիայի կանխման հանձնաժողովի անդամների նշանակումը:

Հանձնաժողովը պետք է ունենա հինգ անդամ՝ մեկին ներկայացնելու է Կառավարությունը, երկրորդին՝ «Իմ քայլը» դաշինքը, երրորդին՝ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը, չորրորդին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, հինգերորդին՝ Բարձրագույն դատական խորհուրդը:

Այս պահին քննարկվում է Կառավարության առաջադրած թեկնածությունը: Խոսքը Լիլիթ Ալեքսանյանի մասին, որն աշխատել է HSBC բանկում:

ԱՎԵԼԻՆ