ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը (ուղիղ)

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 18-ին շարունակում է իր հերթական նիստերը, որոնք սկսվել են դեռեւս մեկ շաբաթ առաջ: Նախորդ շաբաթվա ընթացքում խորհրդարանը չհասցրեք քննարկել օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը:

2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները ընդմիջվել են առնվազն 4 օրով, որպեսզի պատգամավորներն ու խմբակցություններն իրենց առաջարկները կարողանան ներկայացնել 24 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 36 հարց: Օրակարգում է նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

Նշենք, որ ԱԺ այս քառօրյայում չընդունվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը հնարավորություն կտար ԱԺ նախագահին մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: Թեեւ ԲՀԿ-ն դրական ելույթներ էր ունենում, սակայն վերջին պահին ձեռնպահ քվեարկեց: «Լուսավոր Հայաստանը» եւս կողմ չքվեարկեց, իսկ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ անփութորեն չմասնակցեցին քվեարկությանը:

 

ԱՎԵԼԻՆ