Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական դրոշները, կանգնած էր պատվո պահակախումբը։

Նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են Կատարի տրանսպորտի և կապի նախարար Ջասիմ Սաիֆ Ահմեդ ալ Սուլեյթը, պաշտոնատար այլ անձինք։

ԱՎԵԼԻՆ