2020 թվականի բյուջեի նախագծով ՀՀ ԱԻՆ-ին նախատեսվում է տրամադրել 12 մլրդ 766 մլն դրամ

2020 թվականի բյուջեի նախագծով Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը նախատեսվում է տրամադրել 12 մլրդ 766 մլն դրամ։

ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը, խորհրդարանում իր ելույթի ժամանակ, մասնավորապես նշեց, որ Հայաստանում հիմնականում պայքարում են արդեն պատահած բնական աղետների եւ դրանց հետեւանքների դեմ։ Բայց դրանց հիմնական մասը, համապատասխան կանխարգելիչ միջոցների իրականացման դեպքում, կարող է ավելի քիչ ազդեցություն ունենալ եւ ավելի քիչ վնաս պատճառել։ Նախարարն ընդգծեց հասարակության եւ պետության բոլոր կառույցների համագործակցության կարեւորությունը համատեղ պայքարի եւ աղետների սպառնալիքներին դիմակայելու հարցում։ Ցոլակյանը կարեւոր է համարում քաղաքացիների համապատասխան իրազեկումը եւ մասշտաբային կրթական աշխատանքի անցկացումը բնակչության շրջանում՝ քաղաքացիների գիտակցման մակարդակը  եւ թեմայի վերաբերյալ գիտելիքները բարձրացնելու համար, ինչը թույլ կտա բարձրացնել կանխիչ միջոցների իրականացման արդյունավետությունը՝ տարերային աղետների հետեւանքները մեղմելիս։

ԱՎԵԼԻՆ