2020 թվականի բյուջեի նախագիծը չի արդարացնում հայ ժողովրդի սպասելիքները

Նոր իշխանությունը 1,5-2,5 տարի ունի, որպեսզի արդարացնի բնակչության դրական ակնկալիքները, բայց 2020 թվականի բյուջեի նախագիծը չի արդարացնում հայ ժողովրդի սպասելիքները։

Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 15-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Մելքումյանի խոսքով՝ քաղաքացիների սպասելիքները հեղափոխական էին, իսկ բյուջեի նախագիծը՝ իրատեսական, ինչը վկայում է այն մասին, որ որեւէ արմատական դրական փոփոխություն սպասել չարժե։ «Ընթացիկ տարվա հունվար-հունիսին ներդրումների ներհոսքը տնտեսության իրական հատված՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, կազմել է ընդամենը 310 մլն դոլար, բայց այդ ընթացքում տեղի է ունեցել կապիտալի արտահոսք 295 մլն դոլարի չափով։ Այսինքն՝ ներդրումների իրական ներհոսքը կազմել է 15 մլն դոլար»,- ընդգծել է խորհրդարանականը։ Ընդ որում՝ նա կոչ է արել կառավարությանը պարզել, թե ինչու են մարդիկ իրենց կապիտալը դուրս բերում Հայաստանից։

ԱՎԵԼԻՆ