ԱՄՆ Սենատում կասեցված բանաձեւն այլ բանաձեւ է եւ ոչ մի կապ չունի արդեն ընդունված եւ պատմություն դարձած բանաձեւի հետ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձեւն անբեկանելի փաստ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Երեկ ԱՄՆ Սենատում կասեցված բանաձեւն այլ բանաձեւ է եւ ոչ մի կապ չունի արդեն ընդունված եւ պատմություն դարձած բանաձեւի հետ: Թիվ 296 բանաձեւը չի հաջողվել կասեցնել, եւ դա այսօր կա եւ, կրկնում եմ, պատմական իրողություն է»,-նշել է նա:

ԱՎԵԼԻՆ