Այս տարի Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսություն է սկսել, այդ երկխոսությունը մեկնարկած է.Փաշինյան

Այս տարի Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսություն է սկսել, այդ երկխոսությունը մեկնարկած է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռազմավարական երկխոսությունը նաև արդեն որոշակի արդյունքներ է տալիս։  Վերջերս ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն տարածեց, որտեղ հստակ երևաց, որ Միացյալ Նահանգները Հայաստանում իրականացվող ծրագրերի ծավալը էականորեն ավելացնում է։ Սա համարում ենք կարևոր նշան, որ մեր գործակցությունը և քաղաքական և տնտեսական բնագավառում պիտի ընդլայնվի և ավելի կոնկրետ արտահայտություններ ունենա։ Հայ-ամերիկյան բիզնես կապերը զարգացնելու առումով մենք ունենք կարևոր ռեսուրս, որովհետև Միացյալ նահանգներում, այսօր, ըստ էության՝ մեր Սփյուռքի մի հսկայական հատվածն է, որոնք տնտեսական էական գործունեություն են ծավալում»,– ասել է նա։

 

ԱՎԵԼԻՆ