«Սահմանադրական դատարանի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծն ուղարկվեց ԱԺ` արտահերթ նիստում ընդունելու

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում ընդունեց «Սահմանադրական դատարանի» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերն, ու դրանք ուղարկեց ԱԺ` հրատապ կարգով, արտահերթ նիստում ընդունելու։

Նախագծով սահմանվում է՝ Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում՝ նրա լիազորությունները դադարելուց հետո մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնայի դրույքաչափի ու հավելավճարի չափով:

«Սահմանադրական փոփոխությունների հեղինակներն արել են գործողություններ, որոնք թույլ չեն տալիս Հայաստանի Հանրապետությանը մինչև 2035 թ․ ունենալ երազանքի Սահմանադրական դատարան»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Zham.am

ԱՎԵԼԻՆ