Հայաստանի համար կարեւոր է ԵՏՄ շրջանակում համագործակցությունը.Տիգրան Խաչատրյան

Հայաստանի համար կարեւոր է ԵՏՄ շրջանակում համագործակցությունը, որպեսզի հայ ձեռնարկատերերի, ձեռնարկությունների եւ մասնավորապես բիզնեսի համար տարբեր տեսակի սահմանափակումներ, արգելքներ եւ խոչընդոտներ չառաջանան: Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունն ակտիվ աշխատում է ԵՏՄ-ի իր գործընկերների հետ՝ առկա խնդիրները վերացնելու եւ լուծելու համար: «Սակայն մեզ համար կարեւոր է նաեւ երկրորդ ինտեգրացիոն ուղղությունը, որը թույլ կտա ԵՏՄ անդամ պետությունների հետ բարելավել առեւտրային պայմանները երրորդ երկրների հետ, որոնք Եվրասիական ինտեգրացիոն միության անդամ չեն համարվում»,- նշեց Խաչատրյանը:

ԱՎԵԼԻՆ