Հայկական ավիաշուկա մուտք են գործելու նոր ավիաընկերություններ.Տաթեւիկ Ռեւազյան

Հայկական ավիաշուկա մուտք են գործելու նոր ավիաընկերություններ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

«Այս պահին ունենք հաստատված ութ նոր ուղղություններ, բայց նախատեսում ենք, որ մինչեւ ամառային սեզոնի բացումը՝ դրանց թիվը կլինի տասից ավելի: Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը բացում է չվերթ դեպի Կալուգա, դիմել է մեզ. չվերթները սկսվելու են դեկտեմբերի 14-ից», – ասաց նա:

Ռեւազյանի խոսքով, «Ryan Air»-ն արդեն հաստատել է չորս ուղղություն, բայց նախատեսում է ավելացնել եւս երեքը: Վերջինս առաջիկա հունվարին 2-ական չվերթեր է իրականացնելու գերմանական ու իտալական 2-ական ուղղություններով:

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հավելեց, որ տեղական շուկայից էլ հետաքրքրվածություն կա, 10-ից ավելի ուղղությունների մասին է խոսքը:

«Շատ ավելի լավ։ Եթե այդ բոլորն իրականություն դառնա, ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն կլինի», – ասաց  Նիկոլ Փաշինյանը:

ԱՎԵԼԻՆ