Մոսկվայում ազգությամբ հայ աշխարհի չեմպիոնի են սպանել

Հայտնի հայ մարզիկ, մույ թայի (թայվանական բռնցքամարտ) աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին սպանել են Մոսկվայում: Նա 40 տարեկան էր: Աշոտի արյունոտ մարմինը հայտնաբերվել է երեկ երեկոյան Նախիմովսկի պողոտայում:

Իր կարիերայի ընթացքում Աշոտը երեք անգամ դարձել էր   մուայ թայի աշխարհի չեմպիոն, շուրջ 20 անգամ հաղթել էր բազմաթիվ այլ միջազգային մրցաշարերում: Բոլյանն իր բազմաթիվ տիտղոսներից բացի, մեկ բացառիկ ռեկորդ էլ էր գրանցել՝ հարվածների արագության համաշխարհային ռեկորդ: 1 վայրկյանի ընթացքում նա կարողացել էր 11 հարված հասցնել՝ 8-ը ձեռքով, 3-ը` ոտքով:

2004 թվականին Աշոտ Բոլյանը տեղափոխվել էր Ռուսաստան: Նա ղեկավարում էր Համաշխարհային հայկական կոնգրեսի մարզական դեպարտամենտը: Նրա սպանության պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Zham.am

ԱՎԵԼԻՆ