Արսեն Բաբայանի և նրա պաշտպանների մամուլի ասուլիսը. Տեսանյութ

Տեղի է ունենում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի և նրա պաշտպանների՝ Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի և Լուսինե Մարտիրոսյանի մամուլի ասուլիսը: Վերջիններս անդրադառնում են Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքին, նրան 22 օր կալանքի տակ պահելուն և ազատ արձակմանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Ըստ ՀՔԾ-ի՝ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

Մանրամասները՝ Tert.am-ի ուղիղ եթերում

ԱՎԵԼԻՆ