Միջազգային նորմերով տնտեսական աճը Հայաստանում 2020-ին միջինից բարձր կլինի. նախարար

Կանխատեսվում է, որ եկող տարի գները Հայաստանում կայուն կլինեն, իսկ տնտեսական աճը, ըստ միջազգային նորմերի, միջինից բարձր կլինի, ինչը շատ կարեւոր ազդանշան է ներդրողների համար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 14-ին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարի կարծիքով՝ Հայաստանում պետք է ստեղծվեն հավասար հնարավորություններ մրցակցության համար, եւ դրա համար պետք է ակտիվացնել պայքարն ընդդեմ կոռուպցիայի՝ դրա լիակատար վերացմամբ երկրի հանրային կյանքի ոլորտից։ «Դա կարեւոր է հետագա տնտեսական աճի ապահովման եւ երկրի միջազգային իմիջի պաշտպանության, ներդրումային գրավչության տեսակետից»,- նշել է Խաչատրյանը՝ ավելացնելով, որ պետական կարգավորումը նույնպես պետք է ավելի արդյունավետ լինի։

ԱՎԵԼԻՆ