Կառավարությունը հաստատեց 45,5 մլն եվրոյի վարկը, որն ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 14-ի նիստում հաստատեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվելիք «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ»վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 45.8 մլն եվրո գումարի չափով:

Հարցը ներկայացրեց ինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը՝ նշելով, որ վարկն ուղղվելու է բյուջետեի դեֆիցիտի ֆինանսավորմանը:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարման ոլորտներում մի շարք միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:

Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առևտրի և որակի կանոնակարգերի և գործընթացների ամրապնդումը, հարկային համապատասխանության և կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվող «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի նախագծի ստորագրումը համարում ենք նպատակահարմար:

ԱՎԵԼԻՆ