Կծեփենք պատին. վարչապետը սպառնացել է քրեական հեղինակություններին

«Եթե կան մարդիկ, այդ թվում քաղաքական գործիչներ, այդ թվում օրենսդիրներ, որոնք մտածում են, թե այս հարցում փոխզիջումներ են լինելու, կամ որոնք մտածում են, թե այս հարցում կարող է լինել միջնորդավորված սպառնալիք օրենսդրի համար, ապա մենք ուղղակի հայտարարում ենք, որ «կփռենք ասֆալտին»։ Թող նրանք անգամ ոչ մի բան էլ մտածած չլինեն, մենք նրանց «կփռենք ասֆալտին» եւ կծեփենք պատերին բառիս բուն իմաստով։ Թող ոչ ոք անգամ չմտածի ծպտուն հանել, լինի նախկին իշխանությունից կամ ներկա, հատկապես եթե հաջողացրել է թալանել հանրապետթյան չափով երկրորդ քաղաքի ունեցվածքի կեսը։ Թող ականջներին օղ անեն։ Իսկ եթե անտեսեն նախազգուշացումս, ապա դա դուք կտեսնեք ռեալ իրավիճակում»,- ասել է կառավարության ղեկավարը բարձր տոնով։

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ չի կարող երաշխավորել, որ, նման օրենք ընդունելով, կարելի կլինի պատշաճ ձեւով պայքարել քրեական հեղինակությունների դեմ։ Փաշինյանն ընդգծել է, որ եթե այդ օրենքը բավարար չլինի, ապա կընդունվեն նաեւ այլ միջոցներ։

ԱՎԵԼԻՆ