Ադրբեջանի ԱԳՆ արձագանքել է Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությանը

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությանը, որ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության հնարավոր չէ ձևակերպել որևէ պայմանավորվածություն։

«Իհարկե, Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքը անքակտելի մասն է Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առաջարկվող որևէ պլանի», – ասաց «Haqqin.az»-ին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

Նա նաև ասաց, որ «պետք է խնդրի կարգավորման առարկայական բանակցություններ վարվեն, և հայկական օկուպացիոն ուժերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի  հարակից յոթ շրջանները»։

ԱՎԵԼԻՆ