Ինչու է Մեգան Մարքլը որդուն գաղտնի տարել է Նյու Յորք

Մեգան Մարքլը որդուն՝ Արչիին, գաղտնի տարել է Նյու Յորք։ Այդ մասին հայտարարել է Սասեքսի դքսուհու մտերիմ ընկերկուհին՝ հալ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը։ Սեպտեմբերին արքայազն Հարիի կինը ներկա է եղել ԱՄՆ բաց առաջնության եզրափակչում Սերենայի եւ Բյանկա Անդեեսկուի հանդիպմանը։

Այդ ժամանակ պալատի ներկայացուցիչները հայտնել էին, որ Մարքլի մեկօրյա այցը մասնավոր բնույթ է կրում, իսկ նրա ամուսինն ու որդին մնացել են տանը՝ Ֆրոգմոր քոթեջում։ Սակայն հայտնի թենիսիստուհին պատմել է, որ Մեգանն իր հետ տարել է Արչիին, որն այդ պահին չորս ամսական էր։

«Նա նորածնի հետ անցել է այդ ամբողջ ճանապարհը՝ տեսնելու համար՝ ինչպես եմ ես խաղում Նյու Յորքում եւ նույն գիշերը ետ է մեկնել։ Ես, հավանաբար, չէի կարողանա նման բան անել»»,- ասել է մարզիկը՝ Մեգանին անվանելով «իսկապես ամենուժեղը» նրանցից ում ճանաչում է եւ «ամենասիրալիրը»։

Похожее изображение

Սերենան նաեւ պատմել է, որ ինքն ու դքսուհին շարունակում են շատ մտերիմ լինել, անկախ նրա թագավորական կարգավիճակից։

«Ես զանգահարում եմ նրան, հաղորդագրություններ ուղարկում, վշտացած լաց եմ լինում, եւ նա միշտ այստեղ է։ Կարեւոր չէ՝ ինչ է նա վերապրում, նա միշտ ժամանակ է գտնում, նա պարզապես հիասքանչ է»,- թենիսիստուհու խոսքերը մեջբերել է Hello-ն։

ԱՎԵԼԻՆ