Արսեն Բաբայանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել: Բաբայանի նկատմամբ որոշում էր կայացվել կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ: Խափանման միջոցը փոփոխելու համար երաշխավորագիր էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել այդ մասին:

ԱՎԵԼԻՆ