Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ(ուղիղ)

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Երեւանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալի աթոռին են նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Նախորդ դատական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր նախկին նախագահին գրավով ազատելու մասին նրա փաստաբանների միջնորդությունը: Ավելի վաղ դատավորը, հաշվի առնելով Քոչարյանի հակառակորդների եւ կողմնակիցների տեղից մշտական բացականչությունները, կարգադրել էր դահլիճից դուրս բերել հատուկ աչքի ընկած կարգախախտներին եւ նրանց նկատմամբ պատժամիջոց կիրառել՝ արգելելով նիստերին մասնակցել:

ԱՎԵԼԻՆ