Ինչու է պաշտոնից ազատվել արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը. Պարզաբանում է նախարարությունը

Արդարաատության փոխնախարար Աննա Վարդապետյանի պաշտոնանկությունը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով: Այս մասին պարզաբանում է ներկայացրել Արդարադատության նախարարությունը:

«Պարզաբանման մեջ ասվում է. «Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում:

Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»:

ԱՎԵԼԻՆ