Ցանկացած ասիմետրիա հանգեցնում է ԵՏՄ-ում հակակեղծման շրջանառության դեմ պայքարի խնդիրների. ՀՀ փոխվարչապետ

Ցանկացած ասիմետրիա լուրջ խնդիրներ է առաջացնում հակակեղծման շրջանառության դեմ պայքարում, ուստի կարեւոր է Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների համապատասխան օրենսդրությունների ներդաշնակեցում, այդ թվում մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում։ Այս մասին Երեւանում ընթացող «Հակակեղծում – 2019» համաժողովում նոյեմբերի 12-ին ասաց  Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ թեմաները, որոնք քննարկվելու են համաժողովի շրջանակում, հրատապ են բոլորի համար, բայց դրանք, մասնավորապես՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, գաղափարների նյութականացման հարցերը, հատկապես հրատապ են Հայաստանի համար՝ հաշվի առնելով նրա աշխարհագրական եւ քաղաքական առանձնահատկությունները։

Նա նշեց, որ այս հարցերի կարգավորումը երաշխիքն է այն բանի, որ կիրացվի միության մասնակից երկրների արտահանական պոտենցիալը։ «Դրա համար կարեւոր է մշակել մոդելներ, որոնք ենթակա կլինեն ներդրման»,- ավելացրել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-13-ը Երեւանում ընթանում է «Հակակեղծում – 2019» VII միջազգային համաժողովը՝ նվիրված արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու խնդիրներին, այդ թվում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը:

ԱՎԵԼԻՆ