Ստեփանակերտի «Բարդակ» փաբում մերժել են Արարատ Միրզոյանին և իր կնոջը

Օրերս Արցախում տեղի ունեցավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ամուսնության արարողությունը։ ԱԽ քարտուղարի հարսանիքին ներկա է եղել հայաստանյան և արցախյան քաղաքական էլիտան՝ նրանց թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ուրիշներ։

Politik.am-ի փոխանցմամբ՝ հարսանիքից հետո Հայաստանից մեկնած հյուրերը մնացել են Ստեփանակերտում։ Ականատեսների վկայությամբ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ գնացել է Ստեփանակերտի «Բարդակ» փաբ։ ԱԺ նախագահը փաբ է հասել 23։00-ից հետո։

Փաբում Միրզոյանն ու իր կինը ցանկացել են բարձր երաժշտություն  պատվիրել, սակայն նրանց առաջարկը մերժվել է։ Երբ Միրզոյանը փորձել է հասկանալ, թե ինչու՞ են մերժում էլիտայի խնդրանքը՝ փաբի աշխատակիցները հիշեցրել են, որ ըստ օրենքի 23։00-ից հետո թույլատրված չէ բարձր երաժշտություն լսել։ Միրզոյանին հիշեցրել են, որ Հայաստանում էլ նույն օրենքն է գործում։ Հայրենի օրենսդիրը ստիպված է եղել զսպել պարելու իր ցանկությունը և բավարարվել միայն խմելով։

«Բարդակ» փաբի տնօրեն Ազատ Ադամյանը Ֆեյսբուքի իր էջում հաստատել է տեղեկությունը:

«Իմ փաբն է ու իմ օրենքները: Դուք գրեք, ես դեմ չեմ )))) Եթե անունը Բարդակ է, դա չի նշանակում, որ ներսում էլ է բարդակ, անունը ընտրելիս շատ երկար եմ մտածել, ու վերջում գնացել համարձակ քայլի: Հտե տի»,- գրել է Ադամյանը:

 

ԱՎԵԼԻՆ