Վահագն Թեւոսյանը հեռանում է ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովներից. Նա նշել է պատճառները

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը որոշել է հեռանալ Հայաստանի Բելառուսի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ի ՌԴ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից:

Նա  որոշել է լքել նաեւ այդ բարեկամական խմբերին իր անդամակցությունը: Մասնավորապես, նա հեռանում է Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Ղրղզստան եւ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբերը:

Այս առնչությամբ պարզաբանմամբ է հանդես եկել Վահագն Թեւոսյանը, ով Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Որոշումս պայմանավորված է միմիայն բարդագույն նախագծերի՝ ՀՌ մասին եւ Կինոյի մասին օրենքների վրա տարվող աշխատանքներով: Դրանք ուժեր ու ժամանակ են խլում՝ տեսական հիմքեր ստեղծելով այլ գործունեության նվազ արդյունավետության համար: Նման հեռանկարից խուսափելու եւ ստանձնածս հիմնական աշխատանքից չշեղվելու համար խմբակցությանը խնդրել եմ որոշակիորեն նվազեցնել իմ մասնակցությունը միջխորհրդարանական հանձնաժողովներում եւ բարեկամական խմբերում»:

Նշենք, որ այս փոփոխությունների նախագիծն ընդգրկված է ԱԺ խորհրդի նիստի օրակարգում:

ԱՎԵԼԻՆ