Դեն Բիլզերյանը կառաջադրվի 2024թ.-ին ԱՄՆ նախագահի ընտրություններում

Instagram-ի սկանդալային աստղ Դեն Բիլզերյանը հայտարարել է 2024թ.-ին ԱՄՆ նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին։ Նա խոստովանում է, որ իր համար լուրջ մրցակից կարող է դառնալ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր եւ միլիարդատեր Քանյե Ուեսթը, որը եւս հայտարարել է նախագահ դառնալու ցանկության մասին։

Картинки по запросу дэн билзерян news.am style

Հետաքրքիր է, որ փոքերի հայտնի խաղացողն առաջադրվելու մասին հայտնել է կատակելով՝ TMZ-ին մեկնաբանելով Քանյե Ուեսթի ծրագրերը.

«Ինձ համար Քանյե Ուեսթն ավելի լավն է, քան Հիլարի Քլինթոնը։ Կարծում եմ՝ նա կպայքարի ինձ հետ։ Տեսնենք…»։

Դեն Բիլզերյանը դերասան է, մուլտիմիլիոնատեր, շքեղ կենսակերպի եւ անհավանական խաղադրույքներով պոկերի երկրպագու։ Այսօրվա դրությամբ պոկերի բեմի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից է։ Նախորդ տարի նա այցելել է Հայաստան եւ Հայաստանի քաղաքացիություն ստացել։

ԱՎԵԼԻՆ