Զախարովան այցելել է երեւանյան ջազ ակումբ. Նա 100 տոկոսով համաձայն է, որ մշակույթը ընտանեկան գործ է

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը նախօրեին ռուսական պատվիրակության կազմում Հայաստան է այցելել, իր Instagram-ում հրապարակել է Երեւանից հոլովակ ու լուսանկար:

Զախարովան այցելել է տեղական ջազ ակումբ, որտեղից հրապարակել է տեսանյութը, որում երաժիշտները նվագում են ազգային հայկական գործիքներ: Նա հրապարակել է նաեւ մանկասայլակի լուսանկար:

«Երեկոյան երեւանյան ջազ ակումբում: 100 տոկոսով համաձայն եմ՝ մշակույթը ընտանեկան գործ է»,- իր հրապարակումներն այսպես է մակագրել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Արտաքին քաղաքականության գերատեսչության պատվիրակությունը՝ նախարար Սերգեյ Լավրովի ղեկավարությամբ Հայաստանում է երկօրյա այցով:

ԱՎԵԼԻՆ